National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.02.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ելույթը «Մասնակցային ժողովրդավարություն. Քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովին
1 / 2

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 17-ին մասնակցեց ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած «Մասնակցային ժողովրդավարություն. Քաղաքացիական հասարակության դերը» թեմայով խորհրդաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով: Ներկայացնում ենք պարոն Նիկոյանի ելույթն ամբողջությամբ. 
  
«Հարգարժան խորհրդարանականներ, դեսպաններ, հանրային խորհրդի անդամներ, տիկնայք եւ պարոնայք, հարգելի ընկերներ, 
  
Նախ եւ առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միության խորհրդատվական խմբին, Հայաստանում քաղաքացիական հասարակության համակարգման կարեւոր խնդրին անդրադառնալու համար, եւ իհարկե ձեզ բոլորիդ` այսօր այստեղ ներկա գտնվելու համար: 
  
Ակամայից կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ այս երկօրյա հանդիպումը վերածվելու է մի կողմից ներկայացուցչական  ժողովրդավարության, այսինքն Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչների` մեր խորհրդարանի, եւ մյուս կողմից` մասնակցային ժողովրդավարության` մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ մենամարտի: 
  
Սակայն ես ձեռնոց նետելու կամ մարտահրավերներ ընդունելու պատճառներ չեմ տեսնում: Հնարավոր է լինեն մտքեր, քննարկումներ, որոնք մյուս կողմին դուր չգան, բայց խնդիրը հենց  քննարկումների, նրանց ձայնը հասանելի դարձնելու մեջ է: 
  
Ես միանգամայն վստահ եմ, որ դրանք միմյանց փոխլրացնում են, եւ այն խորհրդարանները, որոնք կարողանում են կազմակերպել իրենց համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ, առավել արդյունավետ են աշխատում, բարձրացնում են իրենց օրենսդրական գործառույթների իրականացման, ինչպես նաեւ կառավարության նկատմամբ վերահսկելիության մակարդակը: Այս խորհրդարաններն այդպիսով ավելի լավը, գործնական, արդյունավետ են դառնում:

Սակայն մենք պարտավոր ենք ջանքեր գործադրել, ես լիովին համաձայն եմ պրն Սիմոնսի ասած մտքերի հետ, անհրաժեշտ է  ԵՄ-ի հետ համատեղ խրախուսել քաղաքացիական հասարակությանն` ավելի լավ ինքնակազմակերպվելու եւ պետական շահին վերաբերող հարցերում միաձայն հանդես գալու խնդրում:

Այս նպատակով քաղաքացիական հասարակությանն անհրաժեշտ է մի հանրային մարմին, որը կանցկացնի խորհրդակցություններ, կառաջարկի փոխզիջումային լուծումներ նրանց կարծիքն արտահայտելու համար, ցանկալի է` կառավարության եւ խորհրդարանի յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնության առթիվ, ճիշտ այնպես, ինչպես դա անում են ԵՄ առաջադեմ երկրները:

Անհրաժեշտ է լրջորեն դիտարկել Հանրային խորհրդի դերակատարությունը հանրային կյանքում բարձրացնելու եւ այն քաղաքացիական հասարակության լիիրավ ներկայացուցիչ հանդիսացող հանրային մարմին դարձնելու գաղափարը: 
  
Սակայն ես այսօր որեւէ մեկի համար, առավել եւս մեր քաղաքացիական հասարակության կամ Հանրային խորհրդի ու հասարակական կազմակերպությունների համար դասախոսություն կարդալու համար չեմ այստեղ: 
  
Ես անկեղծորեն կարծում եմ, որ առաջիկա երկու օրերը բոլորիս համար առիթ են ինքներս մեզ քննադատելու, ինքներս մեր արածը վերագնահատելու, թե ինչ կարող ենք անել մեր հաստատությունը կամ ՀԿ-ն ավելի լավը դարձնելու համար:

Հայաստանի Ազգային ժողովը քաղաքացիական հասարակության կառույցների հետ աշխատելու բավականին երկար եւ լավ փորձ ունի: ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ մշակել են քաղաքացիական հասարակության հետ համագործակցության մի շարք ուղիներ:

Հայաստանյան հասարակական կազմակերպությունների ցանցերից մեկի հետ, որում ընդգրկված են ավելի քան 120 կազմակերպություններ, ԱԺ-ն ունի համագործակցության հուշագիր: Այն թույլ է տալիս ակտիվորեն ներգրավվել ՀԿ-ներին օրենքների մշակման, ինչպես նաեւ տարբեր սոցիալական խմբերի շահերի ներկայացման եւ թափանցիկության ապահովման համար: 
  
Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակությունը հիմնադրել է Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի մի շարք ներկայացուցիչների հետ կանոնավոր խորհրդակցություններ վարելու առողջ սովորույթը: 
  
Ապագա զեկույցների վերաբերյալ նրանց առաջարկությունները ներկայացվել են վեհաժողովի մեր անդամների կողմից, լրացումների եւ փոփոխությունների վերաբերյալ նրանց առաջարկությունները հաշվի են առնվել եւ շատ դեպքերում ներկայացվել են վեհաժողովին:

Ներկայում Եվրանեսթի ԽՎ-ի կողմից կազմվող 8 զեկույցներից 2-ն առաջարկվել են մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի վերջին նիստի շրջանակներում տեղի ունեցավ  համատեղ հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 
  
Անցյալ երկու ամիսների ընթացքում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համատեղ կազմակերպել ենք երկու խորհրդարանական հանրային լսում` մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության նախագծի ու կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումների վերաբերյալ: 
  
Հարգելի բարեկամներ, ինչպես արդեն նշեցի, ես ցանկանում եմ այս սեմինար-քննարկումները սկսել այն խոստովանությամբ, որ չնայած իր լավ փորձին ու բազմակողմ համագործակցային պատրաստակամությանը, Ազգային ժողովը ապագայում եւս քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զարգացման ու արդյունավետության բարձրացման կարիքը ունի: Եվ այս ուղղությամբ պատրաստակամ ենք մեր աշխատանքները շարունակելու: 
  
Մենք պետք է որոշենք համագործակցության կազմակերպման բնական եւ գործուն տարբերակ: Ուստի մենք պետք է մշակենք ստանդարտ կարգ` աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպելու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պարբերաբար շփումները շահագրգիռ պատգամավորների հետ: 
  
Իմ միակ նպատակն է ավելի լավը դարձնել խորհրդարանը, որ ես ներկայացնում եմ, ինչը մեր երկրի օգտին է: Եթե ամեն ինչ լավ ընթանա, եւ եթե մենք մեր համոզմունքներում եւ ցանկություններում լինենք ազնիվ ու միաբան, դա կլինի մեր երկրի, մեր ժողովրդի օգտին, սա է հանրային ծառայության եւ իմ ներկա պարտականությունների ըմբռնումը, որը ես ունեմ: 
  
Չմոռանանք, ինչպես հանրային ծառայության, այնպես էլ ՀԿ-ների պարագայում, որ մեր պաշտոնները մշտական չեն, դա հանրությունն է մեզ տվել: Խորհրդարանի պարագայում ընտրողները միայն 5 տարով են մեզ տվել այդ պարտավորությունների կատարումը: 
  
Մենք բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի հասնենք ժողովրդավարության ավելի բարձր մակարդակի, քանի որ, եւ դա իմ անձնական համոզմունքն է, հզոր ժողովրդավարական հաստատություններ կարելի է ունենալ միայն միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող ժողովրդավարական գործընթացների միջոցով, եւ դա մեր պետականության ինքնիշխանությունը եւ անկախությունն ամրապնդելու եւ մեր ընտանիքների համար ավելի լավ երկիր կառուցելու միակ ճանապարհն է: 
  
Շնորհակալ եմ ուշադրության համար»:
 
 
 


21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում ...

21.05.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ
Խորհրդարանը մայիսի 21-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է օրենսդրական նախաձեռնություններ: «Հանրային ծառայության մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակա...

21.05.2024
Գործադիրը նոր կարգավորում է առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում
«Հանրակրթության ծրագրի» շրջանակում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նկատի ունենալով այդ հանգամանքը` պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջար...

21.05.2024
Կսահմանվեն քաղաքացու պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք
Օրենքի նախագծով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի եւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց  ստացումը հաստատող փաստաթղթերի ու հանգամանքների շրջանակը. աս...

21.05.2024
Նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք
Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկա...

21.05.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի մայիսի 21-ին` ժամը 14:00-ին, 314 դահլիճում: ...

21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am